Եւ այսպես... ի՞նչ է TED-ը:
TED-ը փոքր ոչ առևտրային կազմակերպություն է: Այն նվիրված է այնպիսի գաղափարներին, որոնք արժանի են տարածման: Ստեղծվել է 1984-ին որպես կոնֆերանս, որը երեք աշխարհների (տեխնոլոգիա, ժամանց, դիզայն) մարդկանց հավաքել էր միասին: Այդ ժամանակից ի վեր թեմաների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է: Բացի իր 2 ամենամյա` TED կոնֆերանսներից (Լոնգ Բիչ և Փալմ Սփրինգս), ինչպես նաև յուրաքանչյուր ամառ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում տեղի ունեցող TED Global-ից, TED-ը ներառում է նաև TEDTalks տեսանյութերի կայքը, Բաց Թարգմանության Նախագիծը և Բաց Հեռուստատեսության Նախագիծը, TEDx ծրագիրը և ամենամյա TED մրցանակը:Դրանց մասնակցելը մեծ հաջողություն է (պահանջում է բավականին ջանքեր, գումար և գուցե` բախտ :)), իսկ այնտեղ ելույթ ունենալը ուղղակի մի չտեսնված պատիվ է: Դա արդեն դասում է մարդուն Ռիչարդ Բրենսոնի, Ալ Գորի, Բիլ Գեյթսի, Լարի Փեյջի ու Սերգեյ Բրինի և աշխարհահռչակ շատ գիտնականների շարքում:
TEDx
TEDx-ը ստեղծվել է TED-ի «տարածվելու արժանի գաղափարներ» ոգով: Ծրագիրը տարբեր համայնքների, կազմակերպությունների և անհատների հնարավորություն է ընձեռում TED-ատիպ երկխոսություններ կազմակերպել ավելի տեղային մակարդակով:
TEDx միջոցառումների ժամանակ յուրատիպ ելույթների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև TED ելույթների տեսանյութեր, որոնք առավել խորը զրույցների խթան են հանդիսանում: TEDx միջոցառումները ամբողջովին պլանավորվում և համակարգվում են TED-ից անկախ` համայնք առ համայնք:
TED Talks
TEDTalks նախագիծն ի սկզբանե ուղղակի փորձ էր աշխարհի հետ կիսվելու այն ամենով, ինչ կատարվում էր TED-ի ընթացքում: «Տարածվելու արժանի գաղափարներ» անվանման տակ ելույթները դրվեցին կայքում` դիտման համար: Կարճ ժամանակում դրանք միլիոնավոր հանդիսատեսներ հավաքեցին: Արձագանքն այնքան ոգևորիչ էր, որ TED կայքը ամբողջովին վերափոխվեց, կենտրոնական մասում դնելով հենց ելույթները, և յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռնեց ունկնդրելու աշխարհի ամենաոգեշնչող ձայները:Ես կարող եմ ժամեր անցկացնել դիտելով այս ելույթները, որոնք ներկայացնում են աշխարհի ամենահայտնի գիտնականները, ձեռնարկատերերը և ուղղակի հետաքրքիր մարդիկ:
TED Open Translation Project
TED-ի Բաց թարգմանության նախագիծը TED ելույթները հասանելի է դարձնում անգլերենին չտիրապետող լսարանին, առաջարկելով ենթատիտրեր, ինտերակտիվ սղագրություն և հնարավորություն, որ յուրաքանչյուր ելույթ թարգմանվի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կամավորների կողմից: Այժմ նախագիծը ներառում է ավելի քան 10.000 թարգմանություններ արված 5000 կամավորների կողմից 77 լեզուներով: Այստեղ կարելի է տեսնել հայերեն լեզվի թարգմանիչներին: Արդեն 37 ելույթ ունի հայերեն ինտերակտիվ սղագրություն և ենթատիտրեր:Արդեն մի քանի ամիս է, ինչ ես էլ եմ մասնակցում թարգմանություններին: Որոշները բավականին բարդ են ընկալման և հատկապես թարգմանության համար, սակայն չափազանց հետաքրքիր են: Այս աշխատանքը օգնում է հայերեն ու անգլերեն լեզուները մշտապես ակտիվ պահել ուղեցում, և ավելի խորացնել լեզվի գիտելիքները: Թարգմանությունները օգնում են ճանաչել շատ նոր երևույթներ և սովորել նոր բաներ, որոնք ուղղակի դիտելիս չի հաջողվում:
Եթե ցանկանաք միանալ մեր շարքերին` այցելեք այս խումբը, մենք ձեզ ամեն ինչ կպատմենք :)
TED-ի հայերեն թարգմանիչները պարբերաբար հավաքվում և դիտում են TED ելույթներ: Մենք նաև մեր mailing list-ը ունենք:
TED թարգմանիչների հավաքը |
Ահա իմ անձնական էջը ted.com-ում: Ստորև ներկայացնում եմ որոշ իմ ամենասիրած ելույթները:
Ահա իմ ամենասիրելի ելույթներից մի քանիսը: Վայելե՜ք :)
Իմ ընկեր Ալեքսիսի ելույթը :)
Զարմանալի բաներ
Ահա իմ սիրելի Ռիչարդ Բրենսոնը
Կարող էի էլի մի տասնյակ հետաքրքիր ելույթներ բերել այստեղ, բայց դժվար չէ դրանք գտնելը :) Ահա մի քանի ցանկեր`
- 20 must see business talks,
- 20 excellent TED talks for small business owners,
- 14 powerful TED talks by photographers,
- the 10 best talks from TED 2010,
- 15 TED talks for teachers,
- 10 inspiring TED talks for startups.
Իմ հավանածներից որոշները կարող եք տեսնել TED-ի իմ անձնական էջում:
Ձեզ էլ խորհուրդ կտամ դիտեք հնարավորին չափ շատ TED ելույթներ, որպեսզի զգաք խելոքանալու և զարգանալու պրոցեսը :)))
No comments:
Post a Comment