Ողջույն, վաղուց չէինք տեսնվել, գիտեմ: Այսօր ուզում եմ պատմել համեմունքները դասակարգելու իմ փորձի մասին:
Ես երևի մի քիչ OCD ունեմ ու նախընտրում եմ, որ նման բաները միշտ միասին լինեն դասավորված, հարմար, կոկիկ... երբ արդեն սկսեցի ես էլ խոհարարությամբ զբաղվել ու սկսեցի ուսումնասիրել համեմունքները ու դրանց կիրառությունները.. մի տխուր փաստ գիտակցեցի: Շատերի մոտ համեմունքները պահվում են ոնց պատահի՝ մի մասը թղթե տուփով, մի մասը պլատմասե, մի մասը ապակե բանկաների մեջ լցված.. հայտնի չի թե ինչ պիտանելիության ժամկետ ունեն: Որոշ տարաներ էլ պարզ չի, թե արդեն ինչ են պարունակում՝ պիտակ չկա: Շատ համեմունքներ բաշխված են խոհանոցի տարբեր դարակներով մեկ, արդեն չի հիշվում՝ ինչ ունենք, ինչն է վերջացել ու պետք է նորից գնել ...
Համեմունքների անունները ու կիրառությունները սովորելուն զուգահեռ սկսեցի հարմար տարաներ փնտրել: Մի քանի կարևոր նախապայման կար.
Տարաները մի քանի ամիսների ընթացքում 1-2 հատով գնում էի ու քիչ-քիչ համեմունքները տեղափոխում դրանց մեջ:
Երբ արդեն հիմնական բոլոր համեմունքները տեղավորվել էին, սկսեցի մտածել դրանց դասավորության մասին:
Մեր համեմունքների հիմնական դարակը խորն է: Տարաները շարվում էին ներքևում, ընդ որում փոքրերը իրար վրա.. այնպես որ միայն կափարիչներն էին երևում: Բավականին անհարմար էր, տարածքն էլ էֆեկտիվ չէր օգտագործվում:
Դարակը հարմարեցնելու համար օգնության եկավ ամուսինս՝ Արեգը: Մի քանի ժամ ավտոտնակում անցկացնելուց հետո եկավ այս լուծումը ձեռքին: Փայտի կտորներից այսպիսի մի դարակ էր սարքել, որը հանովի-դնովի է: Վրան հենց իմ տարաների չափով երկար փայտեր են: Դարակի տակ էլ կարելի է շատ ուրիշ բաներ տեղավորել:
Այդպես քիչ-քիչ, համակարգում էի համեմունքները նոր տարաներով ու մտածում ինչ-որ սիրուն պիտակներ սարքելու մասին: Pinterest-ի օգնությամբ այսպիսի մի Spice jar labels template գտա ու հասկացա, որ որոշ համեմունքների անգլերեն անունները չեմ իմանում:
Այդտեղ մի նոր գործ բացվեց՝ սկսեցի ուսումնասիրել տարբեր համեմունքների անունները անգլերենով ու ռուսերենով: Կազմեցի աղյուսակ, ահագին բացահայտումներ անելով: Օրինակ, մեր տանը կար душистый перец, և կար բահար՝ տարբեր տարաներում: Ամոթ ինձ, որ չգիտեի, որ նույն բանն է, ընդ որում անգլերենով՝ allspice (էլ չասեմ, որ խանութներում 2 տեսակի բահար հանդիպեցի, մեկը հենց "բահար", մյուսը "բահար 7"):
Հետո հասկացա որ մեծ շփոթություն կա тмин, кумин, зира, cumin, caraway, քիմիոն, զիրա, քեմոն անունով համեմունքների հետ կապված:
Շատ խանութներում և համեմունքների սրահներում նայելուց հետո, ինտերնետային փնտրտուքներից, տարատեսակ YouTube վիդեոներ ուսումնասիրելուց հետո եկա այն եզրակացության որ՝ тмин = քիմիոն = caraway, իսկ кумин = зира = cumin = քեմոն: Նման բացահայտում էր որ ծիտրոն = чабер = savory: Ծիտրոնը նաև անվանում են հայկական ռոզմարին:
Գտածս սիրուն պիտակները սկսեցի հարմարեցնել իմ համեմունքներին, ավելացնելով անվանման հայերեն ու ռուսերեն տարբերակները:
Ստացվեց այսպիսի մի ֆայլ:
Տպեցի դրանք AG Print-ում կպչուն թղթի (sticker) վրա, այնուհետև կտրատեցի սև գծերով: Փակցրեցի տարաներին ու սկսեցի վայելել :)
Եթե հավանեցիք՝ կարող եք ներբեռնել պիտակների ֆայլը PDF ֆորմատով, որը կարելի է տպել: Եթե տեսնում եք, որ ինչ-որ հաճախ օգտագործվող համեմունք մոռացել եմ՝ գրեք,
կավելացնեմ ֆայլում :) Հիմա ներառում է 60 համեմունք ու կանաչեղեն: Եթե հանկարծ ինչ-որ սխալ նկատեք, խնդրում եմ տեղեկացրեք, որ ուղղեմ:
Ես երևի մի քիչ OCD ունեմ ու նախընտրում եմ, որ նման բաները միշտ միասին լինեն դասավորված, հարմար, կոկիկ... երբ արդեն սկսեցի ես էլ խոհարարությամբ զբաղվել ու սկսեցի ուսումնասիրել համեմունքները ու դրանց կիրառությունները.. մի տխուր փաստ գիտակցեցի: Շատերի մոտ համեմունքները պահվում են ոնց պատահի՝ մի մասը թղթե տուփով, մի մասը պլատմասե, մի մասը ապակե բանկաների մեջ լցված.. հայտնի չի թե ինչ պիտանելիության ժամկետ ունեն: Որոշ տարաներ էլ պարզ չի, թե արդեն ինչ են պարունակում՝ պիտակ չկա: Շատ համեմունքներ բաշխված են խոհանոցի տարբեր դարակներով մեկ, արդեն չի հիշվում՝ ինչ ունենք, ինչն է վերջացել ու պետք է նորից գնել ...
Համեմունքների անունները ու կիրառությունները սովորելուն զուգահեռ սկսեցի հարմար տարաներ փնտրել: Մի քանի կարևոր նախապայման կար.
- ապակե, կամ շատ լավ որակի պլաստմասե տարաներ, լավ փակվող կափարիչներով, ցանկալի է, որ ծակեր էլ ունենան, որոնք նաև փակվող կլինեն:
- կափարիչներն էլ լինեն մետաղական կամ փայտից և շատ լավ որակի ռեզինով պատված
- լինեն թափանցիկ ու պարզ՝ առանց նախշերի
- լինեն տարբեր չափերի՝ տարբեր տիպի համեմունքների համար
- վաճառվեն հատով, ոչ թե կոնկրետ քանակ պարունակող կոմպլեկտով:
Տարաները մի քանի ամիսների ընթացքում 1-2 հատով գնում էի ու քիչ-քիչ համեմունքները տեղափոխում դրանց մեջ:
Երբ արդեն հիմնական բոլոր համեմունքները տեղավորվել էին, սկսեցի մտածել դրանց դասավորության մասին:
Մեր համեմունքների հիմնական դարակը խորն է: Տարաները շարվում էին ներքևում, ընդ որում փոքրերը իրար վրա.. այնպես որ միայն կափարիչներն էին երևում: Բավականին անհարմար էր, տարածքն էլ էֆեկտիվ չէր օգտագործվում:
Դարակը հարմարեցնելու համար օգնության եկավ ամուսինս՝ Արեգը: Մի քանի ժամ ավտոտնակում անցկացնելուց հետո եկավ այս լուծումը ձեռքին: Փայտի կտորներից այսպիսի մի դարակ էր սարքել, որը հանովի-դնովի է: Վրան հենց իմ տարաների չափով երկար փայտեր են: Դարակի տակ էլ կարելի է շատ ուրիշ բաներ տեղավորել:
Տարաները ժամանակավոր պիտակներով դասավորված Արեգի պատրաստած դարակի վրա |
Այդտեղ մի նոր գործ բացվեց՝ սկսեցի ուսումնասիրել տարբեր համեմունքների անունները անգլերենով ու ռուսերենով: Կազմեցի աղյուսակ, ահագին բացահայտումներ անելով: Օրինակ, մեր տանը կար душистый перец, և կար բահար՝ տարբեր տարաներում: Ամոթ ինձ, որ չգիտեի, որ նույն բանն է, ընդ որում անգլերենով՝ allspice (էլ չասեմ, որ խանութներում 2 տեսակի բահար հանդիպեցի, մեկը հենց "բահար", մյուսը "բահար 7"):
Հետո հասկացա որ մեծ շփոթություն կա тмин, кумин, зира, cumin, caraway, քիմիոն, զիրա, քեմոն անունով համեմունքների հետ կապված:
Շատ խանութներում և համեմունքների սրահներում նայելուց հետո, ինտերնետային փնտրտուքներից, տարատեսակ YouTube վիդեոներ ուսումնասիրելուց հետո եկա այն եզրակացության որ՝ тмин = քիմիոն = caraway, իսկ кумин = зира = cumin = քեմոն: Նման բացահայտում էր որ ծիտրոն = чабер = savory: Ծիտրոնը նաև անվանում են հայկական ռոզմարին:
Գտածս սիրուն պիտակները սկսեցի հարմարեցնել իմ համեմունքներին, ավելացնելով անվանման հայերեն ու ռուսերեն տարբերակները:
Ստացվեց այսպիսի մի ֆայլ:
Տպեցի դրանք AG Print-ում կպչուն թղթի (sticker) վրա, այնուհետև կտրատեցի սև գծերով: Փակցրեցի տարաներին ու սկսեցի վայելել :)
Եթե հավանեցիք՝ կարող եք ներբեռնել պիտակների ֆայլը PDF ֆորմատով, որը կարելի է տպել: Եթե տեսնում եք, որ ինչ-որ հաճախ օգտագործվող համեմունք մոռացել եմ՝ գրեք,
կավելացնեմ ֆայլում :) Հիմա ներառում է 60 համեմունք ու կանաչեղեն: Եթե հանկարծ ինչ-որ սխալ նկատեք, խնդրում եմ տեղեկացրեք, որ ուղղեմ:
5 comments:
Հիանալի աշխատանք է կատարել :Ճ
Շատ Շնորհակալություն:Ճ Հավելեմ,որ կա աղացված քիմիոն նույնպես:Ճ
Arpine jan, arden mi qani tari pntrum em harmar tarraner... gtnum em kam plastmase, kam el apaki bayc shat mets... vorteghic es gnel ete gaghtniq chi?
Հարգելի Anulik, գաղտնիք չի իհարկե. գնել եմ Նարեկ խանութից (գիտեմ որ կա Մաշտոցի վրա Պուշկինի խաչմերուկի մոտ, մեկ էլ Աբովյանի վրա, Հերացու խաչմերուկի մոտ)
Արփինե ջան, իսկապես հսկայական աշխատանք ես կատարել, մենք էլ կնոջս հետ շնորհակալ կլինենք ունենալ այդ ֆայլը, որ դու պատրաստել ես, սակայն հղումը հնացել է և չի աշխատում, եթե դժվար չի որևէ կերպ փոխանցիր խնդրում ենք: Նախապես շնորհակալություն
Մեծ գործ եք արել։ Հրաշք ա։
Post a Comment