Գիրքը գնեցի (1300 դրամ էր, որը ըստ ինձ, բավականին մատչելի գին ա) և հեղինակի «ճկուն մաղթանքների» հետ միասին տարա տուն:
Երեկոյան մի քիչ կարդացի, ու հաջորդ օրը աշխատանքից վերադառնալով հայտնաբերեցի, որ քույրս այն արդեն կարդացել-վերջացրել էր :)
Իսկապես բավականին հեշտ ու մի շնչով կարդացվեց:
Քնելուց առաջ գիրքն ավարտեցի ու դնելով մահճակալիս կողքը քնեցի: Մյուս օրը առավոտյան այն իր տեղում չգտա.. պարցվեց հայրս վերցրել էր կարդալու :D մինչև էդ ասել էր, որ նորություններով տեսել էր գրքի շնորհանդեսի մասին տեսանյութ, ու փաստորեն ևս բավական հետաքրքրվել էր: Մայրս նույնպես հետաքրքրությամբ կարդաց, մանավանդ որ գրքում նկարագրված էր իրավիճակ` իրենց ամբիոնի հետ կապված :)
Ճիշտ է, մինչև գիրքը մինչև վերջ կարդալը, չդիմացա ու նախապես կարդացի գլուխների սկզբի բնաբանները: Դրանք, բավականին հաջող կերպով ընտրված մեջբերումներ են երգերից, քաղաքական գործիչների «փստացրած» արտահայտություններից և այլ ժպիտ առաջացնող խոսքերից:
Ահա մի քանիսը, որ ինձ բավականին ուրախացրել են`
«Ախ չգիտեմ, ինչ է սերը, որտեղից
Ու ինչու է սիրտը իմ հանում հունից:
Զգացմունքը այս, եթե սեր են անվանել,
Անդադար պատրաստ եմ ես այդպես սիրել»:
Երգչուհի` մայրանալուց առաջ
«Երևան, Երևան գնալու եմ,
Հիմնական Երևանում մնալու եմ»: -Շատերը
«Մենք պետք է ստեղծենք ոստիկանի այնպիսի իմիջ, որ ժողովուրդը սկսի մեզ հարգել»: -Ալիկ Սարգսյան, ոստիկանապետ
«Մեր նպատակն է Հայաստանը դարձնել արտակարգ իրավիճակների տարածաշրջանային առաջատար»: -Մհեր Շահգելդյան, Արտակարգ իրավիճակների նախարար
«Հաստատ ճանաչելու ենք հայոց Ցեղասպանությունը»: -ԱՄՆ-ի նախագահներ--
Գիրքը նկարագրում է 2008-ի ամռան վերջի իրադարձությունները չորս երիտասարդների կյանքում` աշխատանք, աղջիկներ, ընկերություն, NGOշնիկներ, կոռուպցիա և այլ ինտրիգներ:
Ծնողներս, որպես գրքի թերություն, նշեցին իրենց ասելով բազմաթիվ ուղղագրական և ոճական սխալները, որոնք իմ համեստ կարծիքով, դիտավորյալ էին թողնված խմբագրի կողմից ու միայն շեշտում էին երիտասարդների խոսակցական լեզուն (տեղ-տեղ կոպիտ` «իչքան», «գալի»...) ու հեղինակի անմիջականությունը (տեղ-տեղ գռեհիկ արտահայտություններ, որոնք, ինչ թաքցնենք, երիտասարդների առօրյա հաղորդակցության մասն են):
Գիրքը իսկապես գրված է առօրյա լեզվով և հետաքրքիր հումորով: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե որքան մարդ կա, որ կհասկանա կատակները, իրավիճակները և գրքում շոշափված թեմաները ամբողջովին: Կարծում եմ, գրքում նկարագրված իրավիճակները և արդար հեգնանքով լի նկարագրությունները առավելագույնը հասկանալի կլինեն այն ակտիվ երիտասարդներին, որոնք քիչ թե շատ տեղյակ են երկրում գործող ՀԿ-ների աշխատելաոճի նրբություններին, համալսարանային, պետական և բանկային աշխատանքի առանձնահատկություններին, անգլերեն գիտեն ևն: Բացի այդ, այդ երիտասարդները պետք է որ տեղյակ լինեն, որ օդնոկլասնիկիից բացի կա նաև Ֆեյսբուք և այլ ուրիշ հետաքրքիր կայքեր:
Բավականին գունեղ են նկարագրությունները` …
«էտ բառը հատուկ «բոլդ» շրիֆտով արտասանեց Մովսեսը», «…Գագոն, որը 27 տարեկան հարևան էր, չէր ավարտել դպրոցի վերջին մի քանի դասարանները, սրտաճմլիկորեն բութ էր, բայց լավ խորովածի կրակ էր կպցնում» … «Խաչատուրիչը կարծես թռել էր Արմենի դեմքին և ժրաջան կախվել նրա ինտիլիգենտ ունքերից»:Հետաքրքիր էր «տեսնել» նկարագրված իրավիճակները ու նաև մեզ, երևանյան աղջիկներին` տղաների աչքերով: Մոտս նույնիսկ ցանկություն առաջացավ գրել դրա զուտ աղջկական «պատասխանը» :D Գիրքը կարդալուց հետո ցանկություն առաջացավ էլի այդ ոճի բաներ գտնել-կարդալու, ու իհարկե գրքի շարունակությունն էլ հետաքրքիր կլինի կարդալ (որը, հուսով եմ, կլինի!): Սերգեյ ջան, "пиши ещо" :))))
Գրքի մեջ ինձ ամենաշատը դուր չեկավ շապիկը... Նարեկ, ներող :)
Համոզված եմ, շատերը գրքում կգտնեն իրենց ծանոթ իրավիճակներ ու կերպարներ, որոնք այստեղ ներկայացված են Սերգեյի հումորային տեսանկյունից, համեմված` շատերի համար աննկատ, բայց ուշադրության արժանի մանրուքներով: Ու երևի թե դուք էլ, երբ որ կարդաք, կսկսեք ինձ նման փնտրել գրքի հերոսներին` (Վիլոյին, Մովսեսին, Ալիսային ու նույնիսկ Վիլոյի կոլեգա Արսենին) պատահական անցորդների մեջ:
Արդեն էնքան եմ պատմել գրքի մասին ընկերներիս, որ հերթ են կանգնել, գիրքս վերցնելու` չնայած որ ես իրենց խորհուրդ եմ տալիս գնել իրենց սեփական օրինակը ;) Խրախուսե՛նք երիտասարդ գրողներին !!!
Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս: Բոլոր պրոգրեսիվ երիտասարդների համար must-read :)
2 comments:
GOOD! u r really good at writing ;)
u really should think about it seriously and why not try to write some stories hn?!
p.s. i have read the book and i like it too!! though i don't have my own yet :( but .. but i read it !! (before it was published.. chdimaca aseci )))
hi, i found a link to your blog from Mary's site (who is one of my best friends) and i find your blog very entertaining to read!
this book sounds like something i'd like to read.. which is kind of impossible here in the US. and yeah looking at the cover probably i'd never even open it.
from what i figured from your description of the book made me think of "Yere1" TV show (http://merojax.ucoz.net/load/13-1-0-1928). just like you said you will start finding people from the show in strangers at streets and every day life. however this show will be liked by all layers of society... and only several will get the extra humor, the satire, ridiculing certain things about characters.
Post a Comment