Tuesday, March 3, 2009

confused in translation

I need a proper translation of "mi manchi" from Italian. "Կարոտում եմ քեզ" doesn't express it when you feel the lack of somebody, somebody is missing in your life.

"Mi manchi" հավասար չի != «Կարոտում եմ քեզ».. բայց հո չե՞մ ասի «դու ինձ պակասում ես»:
«Քո կարիքը զգում եմ»-ն էլ էն չի... «Կարոտում եմ»-ը ասող անձին ա հղում (ուրագի պես.. :) միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ) նույնը` "Скучаю".
Մինչդեռ "(tu) mi manchi"-ն ասվողին ա վերաբերում, այսինքն արտահայտության առարկան դիմացինն ա: Սրանով դիմացինը ավելի ա կարևորվում, իսկ «Կարոտում եմ»-ը, ըստ ինձ, ավելի էգոիստական ա հնչում... համ էլ կարող ես ասել «Կարոտում եմ» ու չնշել ում/ինչը, իսկ "Mi manchi"-ում հակառակը` նշվում ա որ հենց դիմացինը կարոտվում ա (ինչ ահավոր բառ գրեցի):

Ափսոս լեզվաբանական կրթություն չունեմ, որ ավելի գիտական լեզվով արտահայտեի մտահոգությունս :)

սենց բաներ...

5 comments:

Unknown said...

Հմ.. մի քիչ չհասկացա թե "mi manchi" ինչ է ավելի ստույգ արտահայտում։ "Тебя не хватает"/"Պակասդ զգում եմ" մոտի՞կ չի։

Unknown said...

"Тебя не хватает"-ը իրոք մոտիկ ա, բայց հայերեն համարժեքը չեմ գտնում... :/

Unknown said...

«Դու չկաս»՞
«Պակաստ/տեղդ զգացվում է», լավ ուրիշ երանգ ունի

Anonymous said...

Ֆրանսերենում էլ նույնն է: "Tu me manques", թարգմանվում է "I miss you", հայերեն էլ «Կարոտում եմ քեզ», ինչքան էլ որ «ուրագային» չհնչի :D Ավելի լավ տարբերակ հայերենում ուղղակի չկա: Թեև ես էլ լեզվաբան չեմ :/

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.